Երևանի քաղաքապետարանը հայտնել է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա միջոցառումների կապակցությամբ մայրաքաղաքում երթևեկության ժամանակավոր սահմանափակումների մասին։
Տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հունիսի 1-ին՝ ժամը 11։30-ից մինչև 19։00-ն, երթևեկությունը դադարեցվելու է Տերյան և Պուշկին փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում։
Բացի այդ, տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակվելու է նաև Աջափնյակ վարչական շրջանում։ Մասնավորապես, մայիսի 31-ի ժամը 24:00-ից մինչև հունիսի 1-ի ժամը 23:00 փակ է լինելու երթևեկությունը Չավուշի հրապարակում, ինչպես նաև Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցներում։
