Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը, հայտնում է Mehr-ը։ 

Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ մարտի 2-ին բռնկված զինված էսկալացիայի սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 3355-ի, վիրավորներինը՝ 10 095-ի։ 

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 150 ավիահարված է հասցվել, որոնց թիրախում են հայտնվել Այն Քանա, Արնուն, Զեբդին, Քֆար Թեբնիտ, Նաբատիե ալ-Ֆաուկա և Սիր ալ-Ղարբիե բնակավայրերը։

Հաղորդվում է նաև, որ որոնողափրկարարական և փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են, ինչի պատճառով զոհերի և տուժածների թիվը մինչև օրվա վերջ կարող է աճել։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով։

Leave a Comment