ԻՔՄ-ն և Դանիել Իոաննիսյանը չեն զրկվի դիտորդական մանդատից – armeniatoday.am

ԿԸՀ-ն մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը՝ զրկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոաննիսյանին դիտորդական մանդատից, սակայն նաև կոչ է արել հեռացնել ԼՀԿ-ի մասին բացասական հրապարակումներն ու չկրկնել դրանք։

Նիստի ավարտին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ «իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հավատմագրումը ուժը կորցրած ճանաչելու հիմքերը բավարար չեն։

Հովակիմյանի խոսքով՝ ԿԸՀ-ն «ակնկալում է, որ իրենք (դաշինքը) մեր հորդորին կհետևեն ու կհեռացնեն», եթե չհեռացնեն, կքննվի «ըստ իրավիճակի»։

Նիստից հետո Մարքույանը ասել է, որ ԿԸՀ-ն կարող էր դադարեցնել գոնե միայն Իոաննիսյանի հավատարմագիրը, բայց դա էլ չի արել։ «Անկախ դիտորդ» դաշինքը, որի մեջ մտնում է Իոաննիսյանն իր կազմակերպությունով պետք է հեռացնի իր վերաբերյալ արված գրառումները և հայտարարությունները՝ մի հատ տեսանյութ, մի գրառում։

«Սա նշանակում է, որ ըստ էության, հանձնաժողովը ճանաչել է, որ տեղի է ունեցել խախտում մեր նկատմամբ։ Ենթադրում եմ քննարկել են, որ մեր պահանջը շատ խիստ է (որպեսզի դադարեցվի հավատարմագիրը), բայց այն, որ մեր իրավունքները խախտվել են, դա ճանաչված է»,- նշել է նա։

Մարուքյանը հայտարարել է, որ եթե 3 օրում չհեռացնեն գրառումները, ապա կդիմի վարչական դատարան։

Leave a Comment