Չեմ հասկանում՝ իսկ տեխնիկայի մնացած մոդելները գործարանային չե՞ն, թե՞ «պերեդելկա» են արվել. Աբրահամյան


Քաղաքականություն


Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30 հրետանային միջոցները գործարանային են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Չեմ հասկանում՝ իսկ տեխնիկայի մնացած մոդելները գործարանային չե՞ն, թե՞ «պերեդելկա» են արվել։

Ի դեպ, խոսելով այդքան ընդգծվող նոր տեխնիկայի մասին՝ ավիացիոն նմուշները՝ ՍՈւ-25 և ՍՈւ-30 ինքնաթիռները, ՄԻ-17 ուղղաթիռները, գործարանայի՞ն են, թե՞ ոչ։

Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել։

Կոնկրետ ինձ համար կարևոր է ռազմական տեխնիկայի ֆունկցիոնալությունը, մարտավարատեխնիկական բնութագրերը և տվյալ մոդելի կիրառման փորձը տարբեր իրավիճակներում, իսկ գործողների համար, ինչպես միշտ, կարևոր են էմոցիաներն ու քարոզչության գերդոզավորումը»:


Leave a Comment