30 մայիսի 2026 – 11:50 AMT
PanARMENIAN.Net – Մայիսի 29-ին արցախցիները հավաքվել էին Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի ոչ միայն կալանքի տակ գտնվող Արթուր Օսիպյանից, այլև մյուս արցախցիներից նրանց «փախածներ» անվանելու համար։
Անդրադարձ է եղել նաև արցախցիների ընտրելու իրավունքին: Փաստաբան Ռոման Երիցյանը, դիմելով հավաքվածներին, կրկին ասել է, որ արցախցիները ևս կարող են մասնակցել առաջիկա ընտրություններին, հայտնում է Factor.am-ը:
Վերջին օրերին փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրառումներ է կատարել՝ ընդգծելով, որ արդեն առկա են դատական ակտեր, որոնց հիման վրա դեռևս ՀՀ քաղաքացիություն չստացած արցախցիները կարող են իրացնել իրենց ընտրական իրավունքը։
«Չորս հոգի դիմել են դատական պաշտպանության՝ ընտրացուցակներում իրենց ներառելու պահանջով։ Նրանցից երեքի պահանջը դատական ակտով բավարարվել է, ընդ որում, այդ որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերանայման ու բողոքարկման ենթակա չեն։ Մեկի մերժումը զուտ պայմանավորել է այն հանգամանքով, որ վեճը ենթակա է քննության ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով։ Այսինքն՝ չի ասել՝ արցախցին չունի ընտրական իրավունք։ Իսկ մնացած երեք դատական ակտերով հստակ արձանագրվել է, որ արցախցին, անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից, քաղաքացիություն ընդունելուց կամ չընդունելուց, ունի ընտրական իրավունք»,- մանրամասնել է փաստաբանը։
Երիցյանը մատնանշել է, որ «Քաղաքացիության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է կրել բացառապես ՀՀ քաղաքացին, և եթե արցախցին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որի առաջին էջում նշված է նրա՝ ՀՀ քաղաքացի լինելը, ապա այդ քաղաքացիությունը կարող է դադարել միայն օրենքով նախատեսված կարգով։
«Այլ եղանակով քաղաքացիությունը դադարեցնել հնարավոր չէ։ Իսկ որևիցե օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ, որ քաղաքացու քաղաքացիությունը կարող է դադարել կառավարության որոշմամբ։ Սա է դատարանի որոշման տրամաբանությունը։ Դատարանն ասում է՝ եթե դու այդ մարդուն շնորհել ես ՀՀ քաղաքացիություն կամ այդ մարդը ունի ՀՀ քաղաքացիություն, ապա կառավարության որոշմամբ այն դադարել չի կարող։ Եվ քանի որ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի ուժով ՀՀ քաղաքացին ունի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մասնակցելու և քվեարկելու իրավունք, ուստի արցախցիները այդ պարզ տրամաբանությամբ կարող են մասնակցել սպասվող ընտրություններին»,-ասել է Երիցյանը:
Փաստաբանի այս պնդումներին վերջին օրերին հակադարձել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Ծառայության պետ Նելլի Դավթյանը