ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների նպատակով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ պատճառը Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված քայլերն են։

«Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների՝ Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման այն քայլերի կապակցությամբ, որոնք վնաս են հասցնում Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում։

Leave a Comment