Ընտրությունից 11 օր հետո Oրդուբադ քաղաքում «Ադրբեջանցիների վերադարձը» ֆորում է կազմակերպում Ալիևի հովանու ներքո, հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ կան հարյուրավոր փաստեր, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական մոտիվը Սյունիքի ճանապարհն իրենց համար բացելուց հետո վերադարձի քայլն է։
«Նրանց մշակած կոնցեպտում առաջինը ուժային կառույցներ ունենալու գաղափարն է, այսինքն նրանք երկրաժամկետ ծրագիր ունեն, որ իրենց կարծիքով վերադարձող ադրբեջանցիները պետք է ունենան անվտանգային ուժեր»,- նշել է «Ուժեղ Հայաստան»-ի քաղխորհրդի անդամը։
