Ռուսաստանը սահմանափակել է որոշակի բանջարեղենի և հատապտուղների ներմուծումը Հայաստանից


Միջազգային


Ռուսաստանը մայիսի 30-ին սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշակի թարմ բանջարեղենի և հատապտուղների ներմուծման վրա։

Россельхознадзор-ի արգելքը վերաբերում է լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչիներին և ելակին։

«Որոշումը կայացվել է հայկական մրգերի և բանջարեղենի մատակարարման ոլորտում խախտումների թվի աճի և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու նպատակով», – հայտարարել է Россельхознадзор-ը:

Գործակալության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության բուսասանիտարական բարեկեցությանը։


Leave a Comment