ԱՄՆ-ը հարվածել է Իրանի ֆինանսական ցանցին․ բռնագրավվել է 1 միլիարդ դոլարի կրիպտոակտիվ

ԱՄՆ-ը բռնագրավել է Իրանի հետ կապված մոտ 1 միլիարդ դոլարի կրիպտոակտիվներ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Կարծում եմ՝ մենք բռնագրավել ենք նրանց կրիպտոակտիվներից մոտ 1 միլիարդ դոլարի չափով ակտիվներ»,- ասել է նա Կալիֆոռնիա նահանգում Ռոնալդ Ռեյգանի անվան նախագահական հիմնադրամի կազմակերպած տնտեսական ֆորումում։

Ավելի վաղ՝ ապրիլի վերջին, ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել էր Իրանի հետ կապված շուրջ 500 միլիոն դոլարի կրիպտոակտիվների սառեցման մասին։

Leave a Comment