Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 30-ին – armeniatoday.am

Հայաստանի շրջանների մեծ մասում մայիսի 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 20-22 աստիճան, երեկոյան՝ 15-17 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-14, նախալեռնային շրջաններում՝ 16-18 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 10-13 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է 13-16 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 14-17, հովտային շրջաններում՝ 16-20 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-14, նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 18-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 20-23 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 10-13 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 18-21։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-16, հովտային շրջաններում՝ 17-21 աստիճան տաքություն։

Արցախում մայիսի 30-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 14 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 12 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment