Քոչարյանը հայտնել է քարոզարշավի ժամանակ համատարած վարչական ռեսուրս կիրառելու մասին

ՀՀ նախկին Ռոբերտ Քոչարյանը հայտնել է իշխանությունների կողմից քարոզարշավի ժամանակ համատարած վարչական ռեսուրսի կիրառման մասին։

«Մի լայքի, հանրահավաքի գնալու համար գործից ազատում են։ Պետական համակարգի հետ առնչություն ունեցող որևէ մարդ, եթե հայտնվի ընդդիմադիր հանրահավաքի, հաջորդ օրը գործից ազատում են»,- ասել է Քոչարյանը Հանրային հեռուստատեսության եթերում։

Նա քննադատել է, որ ոչ կոռեկտ բառապաշարի օգտագործումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ «Ես կարծում եմ, որ պետք է կոռեկտության սահմաններում լինի, բայց այդ կոռեկտության սահմանները պետք է իշխանությունը հաղորդի, այլ ոչ է թե ընդդիմությունը»,- ասել է նա։

Անդրադառնալով իր կողմից «համբալ» բառի օգտագործմանը, նա նշել է, որ նման բառապաշարի օգտագործումը սկսվել է իշխանության կողմից։

Քոչարյանը նաև խոսել է իրեն հաջորդած Սերժ Սարգսյանի հետ հակադրության մասին։ Նա նշել է, որ ինքը պաշտոնաթողությունից հետո տարեկան 1-2 անգամ հարցազրույց էր տալիս և իր անհամաձայնությունը հայտնում տարբեր հարցերի շուրջ։ Քոչարյանը նշել է, որ այն ժամանակ արդեն չէր շփվում Սարգսյանի հետ։

Քոչարյանը հիշեցրել է, որ դեմ է արտահայտվել Սահմանադրական բարեփոխումերին, հայ-թուրքական արձանագրություններին։ «Մեզ դիտարկում էին միասին, ես ուզում էի մարդկանց այդ ազդանշանն ուղարկել, որ այս հարցերում ես չեմ կիսում իր մոտեցումները»,- հավելել է Քոչարյանը։

Leave a Comment