Սատանայի մահվան զանգակը

Սատանայի մահվան զանգակը

30.05.2026 | 00:05

Տե՜ր մեր, օրհնում ենք Քեզ:

Աստծուն ուղղված օրհնությունը` Սատանայի մահը գուժող զանգն է:

Հրաժարումը, Իմ կամքն անվերապահորեն ընդունելն ու այն կատարելը չունեն չարը հաղթելու այնքան զորություն, որքան որ օրհնությունն ունի:

ՈՒրախ սիրտը չարին ուղղված Իմ լավագույն զենքն է, ուրեմն աղոթեք ու օրհնեք:

Քայլ առ քայլ կսովորեք ձեր դասը, և ձեր առջև կբացվի ավելի ընդարձակ տարածություն: Առաջ քայլեք ուրախ երգեր երգելով:

Միշտ ուրախ եղեք:

Օրը լավ է անցել, եթե ունեցել է իր մեջ ուրախության խայտանքը:

Օրվա ընթացքում ավելի հաճախ խոսեք Ինձ հետ:

Ձեր հայացքը բարձրացրեք վեր, նայեք Իմ երեսին:

Իմ ներկայության մոտիկությունը զգալով, դուք կունենաք սիրող դեմք, ապահովության զգացում և ուրախության հրճվանք:

Սրանք ձեր լավագույն աղոթքներն են:

Սրանք թող օծեն ու մեղմեն օրվա հոգսը, այն ժամանակ կանհետանա վախը, որն այնքան սոսկալի դիմագիծ ունի, որ վանելով հետ է դարձնում ձեզ մոտեցող երջանկությունը:

Մեկնաբանություններ

Leave a Comment