Իսրայելի ԶՈՒ-ն հարված է հասցրել Լիբանանի Ադլուն քաղաքին. առնվազն 8 մարդ է զոհվել


Միջազգային


Իսրայելի զինված ուժերը հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Ադլուն քաղաքին. առնվազն 8 մարդ է զոհվել, հայտնում է NNA գործակալությունը։


Լրատվամիջոցների տվյալներով՝ Ադլունի արվարձանում գտնվող Ալ-Խարտիա շրջանի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է Սիրիայի ութ քաղաքացի, նրանց թվում՝ երեխաներ։



Ներկայում փրկարարական խմբերը հարձակումից հետո շարունակում են տեղանքի զննման և որոնողական աշխատանքները։


Leave a Comment