Թրամփն Իրանի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել

Թրամփն Իրանի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել

«The New York Times»-ի տվյալներով՝ Սպիտակ տան իրավիճակային սենյակում անցկացված խորհրդակցությունն ավարտվել է, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի կայացրել որևէ որոշում Իրանի հետ նոր համաձայնագրի վերաբերյալ։

Բարձրաստիճան վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդակցությունը տևել է մոտ երկու ժամ։ Նույն աղբյուրի համաձայն՝ վարչակազմը կարծում է, որ կողմերը մոտ են համաձայնության, սակայն դեռևս կան որոշ վիճահարույց հարցեր, այդ թվում՝ Իրանի համար սառեցված միջոցների ապասառեցումը։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment