«Blue Origin»-ի հրթիռը պայթել է

«Blue Origin»-ի հրթիռը պայթել է

«Blue Origin»-ի «Նյու Գլեն» հրթիռը պայթել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քեյփ Քանավերալ տիեզերակայանում՝ շարժիչների փորձարկման ժամանակ։ Փորձարկումն իրականացվում էր հաջորդ շաբաթ նախատեսված արբանյակային արձակման նախապատրաստության շրջանակում։ Պայթյունից տուժածներ չկան։ 

Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ պայթյունի պատճառը դեռ պարզված չէ, սակայն հետաքննությունն արդեն սկսվել է։ «Նյու Գլեն»-ը նախատեսված է NASA-ի լուսնային ծրագրերի և ծանր բեռների տիեզերք տեղափոխման համար։ Ապրիլին հրթիռը ևս խնդիրների էր բախվել, երբ տեխնիկական խափանման պատճառով արբանյակը դուրս էր բերվել սխալ ուղեծիր։ Պայթյունը զգացվել է նաև հարակից Քեյփ Քանավերալ և Կոկոա Բիչ քաղաքներում․ բնակիչները հայտնել են ուժեղ դղրդյունի և երկնքում հայտնված հսկայական կրակագնդի մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment