Ռուսաստանը հերթական սահմանափակումներն է կիրառում հայկական արտադրանքի նկատմամբ։ Սակայն, դատելով ռուս պաշտոնյաների հայտարարություններից, այս գործողությունները, ոչ թե որակական խնդիրներով են պայմանավորված, այլ՝ քաղաքական ենթատեքստ ունեն։
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, թե հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումները նպատակ ունեն կանխելու «բացասական զարգացումները»։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսական ոլորտի սահմանափակումները Ռուսաստանի համար էական նշանակություն չունեն, իսկ առավել զգայուն կարող են լինել գազի հետ կապված հարցերը։
Փաստացի ՌԴ նախարարը ընդունում է, որ խնդիրը ստանդարտների անհամապատասխանությունը չէ, այլ քաղաքական մեսիջը։
Հիշեցնենք, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ը արգելել է 64 ու կես միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի իրացումը՝ հայտարարելով, թե ջրում գերազանցված են հիդրոկարբոնատների, քլորի և սուլֆատների թույլատրելի չափերը։
Նկատենք՝ դեռ օրեր առաջ էլ արգելվել էր «Ջերմուկ»-ի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում։
Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից ծաղիկների, ալկոհոլային որոշ խմիչքների, ինչպես նաև լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
