Fars գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագծի մանրամասները։ Հայտնի է հետևյալը․
«Թեհրանին արտերկրում սառեցված ակտիվներից անհապաղ կվճարվի 12 միլիարդ դոլար։
Պատժամիջոցների և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը կքննարկվեն Լիբանանում հրադադարի հաստատումից և արտերկրում գտնվող ակտիվների մի մասի ապասառեցումից հետո։
Չի նախատեսվում ապամոնտաժել միջուկային օբյեկտները կամ ոչնչացնել Իրանի միջուկային նյութերը։
Համաձայնագրում նշված չէ, որ Թեհրանը իրավունք չունի վճար գանձել նավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու համար»,– նշել է գործակալությունը: