Ստեղծելու ենք այնպիսի պայմաններ, որոնք կխթանեն հայրենադարձությունը: Այդ մասին հայտարարել է վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:
«Հայրենադարձությունը կարող ենք ապահովել, երբ ստեղծենք 300 000 աշխատատեղ: Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ամենալավ գլուխները գան. ես ամբողջ կյանքը սփյուռքի հետ ապրել եմ ու ոչ միայն Ռուսաստանի սփյուռքի հետ, բոլորի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ, բոլորը , վստահ եմ, որ ինձ վստահում են և կգան՝ մեր խոսքերին հավատալով: Մենք միևնույնն է լինելու ենք բոլոր հայերի իշխանությունը թե սփյուռքի, թե Փաշինյանին ընտրող հայերի, թե մեզ ընտրող հայերի, մենք միավորելու ենք ազգը»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյությում: