Թուրքիայում խորտակված նավի բոլոր 110 ուղևորները փրկվել են


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Թուրքական Մարմարիս հանգստավայրի ափերի մոտ խորտակված զբոսաշրջային նավի բոլոր 110 ուղևորները փրկվել են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է Milliyet թերթը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զբոսաշրջային նավը անհայտ պատճառով խորտակվել է Մարմարիսի մոտակայքում գտնվող Ջեննեթ կղզու ափերի մոտ։

«Բոլոր 110 ուղևորները տարհանվել են նույն ընկերության մեկ այլ նավ և մոտակա նավակներ», – հաղորդում է թերթը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment