Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել տնտեսության ոլորտում Հայաստանի հետ ամբողջ աշխատանքը, որը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Այս մասին Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք ստիպված կլինենք տնտեսության ոլորտում, ինչը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին, Հայաստանի հետ մեր գրեթե ամբողջ աշխատանքը դադարեցնել»,-ասել է ՌԴ նախագահը։