Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով բարձրանան էներգակիրների գները։
Նրա խոսքով՝ միությունից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատելու համար ստիպված կլինեն արտոնագրեր (պատենտներ) ձևակերպել։ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ կգործեն միգրանտների համար նախատեսված սովորական պահանջներ։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։
Տեսանյութը՝ հղմամբ: