Պուտին․ Ռուսաստանը «հողին կհավասարեցնի» նրանց, ովքեր կփորձեն ոչնչացնել ՀՕՊ բազաները

Ռուսաստանը բոլոր անհրաժեշտ միջոցներն ունի՝ հողին հավասարեցնելու նրանց, ովքեր կփորձեն ոչնչացնել ռուսական հակաօդային պաշտպանության բազաները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով՝ Ուկրաինայում հակամարտության ավարտի կոնկրետ ժամկետներ նշել անհնար է:

Խոսելով հատուկ ռազմական գործողության մասին՝ նա նշել է.

«Իրավիճակը մոտենում է ավարտին»։

Ռուսական զորքերը հատուկ ռազմական գործողության գոտում առաջ են շարժվում բոլոր ուղղություններով։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր զորքերը առաջ են շարժվում բոլոր ուղղություններով, դե դուք ինքներդ էլ տեսնում եք։ Ամեն Աստծո օր»,- այցի արդյունքներով լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Պուտինը։

Ռուսաստանի հարվածը Կիևի մարզին պատասխան էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ստարոբելսկին հասցված հարվածին», – ընդգծել է Պուտինը։

Նա անհեթեթություն է անվանել եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները, թե իրենք պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ։

Ռուսաստանը երբեք ագրեսիվ մտադրություններ չի ունեցել եվրոպական երկրների նկատմամբ, ընդգծել է Պուտինը։

«Փորձում են հիվանդ գլխից առողջ գլխին գցել պատասխանատվությունը… այս ամենը նրանց քաղաքականության արդյունքն է»,- ասել է նա։

Leave a Comment