ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում նրա քաղաքացիների համար կգործեն Ռուսաստանի միգրանտների համար նախատեսված ընդհանուր կանոնները, այդ թվում՝ Ռուսաստանում աշխատելու համար արտոնագիր (աշխատանքի թույլտվություն) ձեռք բերելու պահանջը։
Նա ընդգծել է, որ էներգետիկ ոլորտում գործող արտոնյալ պայմաններից հրաժարվելը կհանգեցնի էներգակիրների գների բարձրացման և կարող է բերել երկրի ՀՆԱ-ի շուրջ 14%-ի կորստի։ Բացի այդ, Հայաստանը կբախվի ավտոմոբիլային բեռնափոխադրումների պահանջների խստացման և երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացման։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի Հայաստանում ԵՄ-ին միանալու և ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու ընտրության վերաբերյալ հանրաքվեն անցկացվի հնարավորինս շուտ։
ԵԱՏՄ անդամակցության առավելությունների թվում նա նշել է մեծ շուկայի հասանելիությունը, մաքսատուրքերի բացակայությունը, միասնական ֆիտոսանիտարական չափանիշները, լոգիստիկայի պարզեցումը, էներգակիրների ցածր գները և ազատ առևտրի համաձայնագրերին մասնակցությունը։
Միաժամանակ նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն զգալի միջոցներ է ներդրել Հայաստանում, մինչդեռ Եվրոպան խոստանում է ընդամենը 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ։