Ինչքան մուկ տշող կա, լուրջ դեմքով գործի է գնում. բոլորս մեմ ենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչքան մուկ տշող կա, լուրջ դեմքով գործի է գնում. բոլորս մեմ ենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի այսօրվա հյուրն է «Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորի թեկնածու Իշխան Գևորգյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու է «Բոլորին դեմ եմ»-ն այսքան արագ մտել մարդկանց խոսակցությունների մեջ, Գևորգյանը նշում է.

««Բոլորին դեմ եմ»-ի տարածվելը մի պատճառ ունի։ Ոմանք դա կարող են բնութագրել «սպայդերմեններով», ոմանք՝ մեր կրեատիվ ակցիաներով, կարող է որոշներն էլ նույնիսկ մեր անձերով բնութագրեն, բայց դրանք ոչ մի կապ չունեն։ Մի կարևոր պատճառ կա. բոլորին դեմ մարդիկ կային, բայց իրենց քվեաթերթիկը չկար, ու այդ մարդիկ տասնյակներ չէին, հարյուր հազարավոր էին։ Ավելին՝ մենք՝ ստեղծողներս, այդ մարդկանցից էինք։ Այդ մարդիկ այնքան շատ էին, որ 2023 թվականին նրանց 72%-ը Երևանի ընտրություններին մնաց տանը։

Հիմա… մեր արտահայտվելու ձևը սրանից մոտ 20 տարի առաջ մեզնից խլել էին։ Այն ժամանակ կար, մի թուղթ էր, մեզ դեբիլի տեղ չէին դնում, վստահում էին, որ կարող ենք «պտիչկա» դնել։ Հետո սարքեցին այնպես, որ իբր չենք կարող, վանդակից դուրս կգանք, ու հիմա 18 հատ թերթիկ են տվել։ Վերջին այդ «պտիչկայի» տեղը՝ որպես տարբերակ, «բոլորին դեմ եմ»-ն էր։ Մենք ընդամենը երկու ելք ունեինք. մեկը՝ «Հայաքվեի» կամ «Եվրոքվեի» պես խնդրեինք «նորին գերազանցությունենց», որ այդ վանդակը վերականգնեին քվեաթերթիկի տեսքով, կամ էլ դրա կուսակցությունը սարքեինք։ Միավորվեցինք և ստեղծեցինք»։

Գևորգյանի խոսքով՝ իրենք առավելագույնս նման են ստեղծել հենց այդ քվեաթերթիկին։

«Մենք բոլորին դեմ մարդկանց ձայներով չենք կարող 5 տարի դեպուտատ աշխատել, չենք կարող պարգևավճար ստանալ, ինչպես այսօրվա ընդդիմությունն է ստանում։ Մենք ներկայացնում ենք բոլորին դեմ մարդկանց։ Մենք մի ելք ունենք՝ կամ այնքան շատ լինեն բոլորին դեմ մարդիկ, որ ճեղքում անենք, կամ էլ զուտ արտահայտվենք, պարտվենք ու գնանք»։

Իշխան Գևորգյանի խոսքով՝ իրենք վիզուալիզացնում են իրականությունը։

Գևորգյանը վստահ է՝ անցողիկ շեմը հաղթահարելու լուրջ շանս ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment