Ստեղծվել է Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա – armeniatoday.am

Անհայտ կորած անձանց հարազատները տեղեկացրել են, որ հիմնել են Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա, հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է անհայտ կորած անձանց հարազատների հետ, հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՄԻՊ-ը նշել է, որ անհայտ կորած անձանց հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրման ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում։

Leave a Comment