Լոռին կրկին ասելու է իր ծանրակշիռ խոսքը հանուն ուժեղ պետության․ Արթուր Օհանյան 

«Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն քաղաքական հանդիպման, այլ շատ ավելի կարևոր նպատակի շուրջ, խոսելու՝ մեր պետության, մեր արժանապատվության և մեր ապագայի մասին։

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր ընտրություն դառնում է պատմական պատասխանատվություն։ Բայց ես ուզում եմ հստակ ասել՝ ընտրությունները չպետք է վերածվեն ատելության մրցավազքի։ Դրանք չպետք է լինեն ազգը բաժանելու, մարդկանց իրար դեմ հանելու, վախի և սպառնալիքի մթնոլորտ ստեղծելու միջոց։

Ընտրությունները գաղափարների մրցակցություն են, արված գործերի պատասխանատվության և կարողությունների մրցակցություն են։

Ոչ ոք իրավունք չունի քաղաքական պայքարը վերածել վիրավորանքների, ծաղրի կամ թշնամանքի բեմի, որովհետև երբ հասարակությունը բաժանվում է ճամբարների, թուլանում է պետությունը, իսկ թույլ պետությունը երբեք անվտանգ ապագա չի կարող ունենալ»,- այս մասին ասյօր՝ մայիսի 29-ին, Վանաձորում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment