Ինչպես է արտահայտվել Ուշակովը` Մհեր Գրիգորյանի հասցեին

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին անվանել է գործարար մարդ, ով ամեն ինչ հասկանում է։ 

Ուրբաթ օրը Աստանայում տեղի է ունեցել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Նիստում Հայաստանը ներկայացնում էր փոխվարչապետ Գրիգորյանը։ «Ինձ թվում է՝ դրական, նորմալ, խելացի մարդ է։ Նա ամեն ինչ հրաշալի հասկանում է», – ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի տրամադրվածություն ուներ փոխվարչապետը նիստում։ 

Leave a Comment