ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է Շիրակի մարզում ենթադրյալ ընտրակաշառք տալու գործով անձանց ձերբակալության մասին, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կառույցը չի բացահայտել ձերբակալվածների անունները՝ հրապարակելով կասկածյալների խոսակցությունից իրար հաջորդող հատվածներ, որտեղ մասնակիցներից մեկը հիշատակում է «Մեր ձևով» շարժման անվանումը, թեև ձայնագրությունից անհասկանալի է, թե հատկապես ի՞նչ են նրանք քննարկում և ի՞նչ համատեքստում է նշվում կազմակերպության անունը։

Գերատեսչությունը պնդում է, որ ձայնագրության մեջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցներն են, և խոսքը վերաբերում է ենթադրյալ ընտրակաշառքին։

Դաշինքի ներկայացուցիչ, փասաբան Արամ Վարդևանյանն Armenia Today-ին մեկնաբանելով ձայնագրությունները՝ հայտարարել է, որ իրավապահների տարածած մոնտաժված ձայնագրությունները քաղաքական ուժի դեմ ուղղված «սև PR-ի» մաս են:

Մարտի 30-ից սկսած՝ իրավապահ մարմինները հրապարակում են հաղորդումներ, որոնցում դաշինքի ներկայացուցիչներին մեղադրում են բարեգործության, կաշառք տալու և խոստանալու մասին օրենքը խախտելու մեջ:  Դաշինքի անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստանի» բերման ենթարկված կամ ձերբակալված համակիրների թիվն արդեն անցնում է 300-ը։

Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստանի» հետ կապված գործերի մեծ մասը դատարաններում չի ապացուցվում և ընտրություններից առաջ որպես «խանգարելու գործիք է օգտագործվում»։

Մայիսի 29-ին լրատվամիջոցները հայտնել էին Տաշիրում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքից առաջ իրականացված ավելի քան 100 խուզարկությունների մասին։ «Ուժեղ Հայաստան»-ն այս գործողությունները քաղաքական հետապնդում է համարում և նշում, որ դաշինքը գործում է օրենքի շրջանակներում և բացառում է ընտրակաշառքի կիրառումը։

Leave a Comment