«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Կիրանցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Կիրանցում

 Քարոզարշավը սկսելով Կիրանցի հայտնի պատի մոտից, Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ չի թույլատրվում այն նկարել և հավելել է, որ տուրիզմի կոմիտեն այն նկարել ու իր կայքում տեղադրել է որպես խաղաղության խորհրդանիշ։

«Սա ամոթի պատ է, քանի որ կողմերը պետք է պայմանավորվեին, որ ճանաչված սահմանային գծից զորքերը, եթե առաջ են կանգնած, ետ են քաշվում։ Իսկ հիմա ի՞նչ է տեղի ունեցել, Հայաստանը իր զոսրքերը ետ է քաշել և կառուցել այդ պատը»,-ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն էլ դրան ի պատասխան պետք է Բերքաբերի օկուպացված վարելահողերն ազատեր, բայց չի արել։

«Էս ա իրենց բանակցած բովանդակությունը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment