Ուկրաինայի սահմանակից ռումինական Գալաց քաղաքում ռուսական անօդաչու սարքն ընկել է բնակելի շենքի տանիքին, ինչի հետևանքով պայթյուն է որոտացել, և հրդեհ է բռնկվել 10-րդ հարկում։
Միջադեպի պատճառով վիրավորվել է երկու քաղաքացի, իսկ մոտ 70 մարդ տարհանվել է։ Սա ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի տարածքում ԱԹՍ-ի անկման հետևանքով քաղաքացիական անձինք են տուժում։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծին հայտնաբերված դրոնների պատճառով երկրի օդային տարածքում F-16 կործանիչներ են բարձրացվել, սակայն սարքերից մեկին հաջողվել է ներթափանցել քաղաքի խորքը։
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը կատարվածն անվանել է «լուրջ և անպատասխանատու էսկալացիա» և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից պահանջել արագացնել հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը։
