Պուտինն ու Լուկաշենկոն կարճ մտքեր են փոխանակել Հայաստանի մասին – armeniatoday.am

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կարճ մտքեր են փոխանակել Հայաստանի վերաբերյալ, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է interfax-ը։

«Նրանք երեկ կարճ մտքեր են փոխանակվել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակալից քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հնարավորություն են ունեցել «շատ լավ զրույց ունենալ» ոչ պաշտոնական ճաշի ժամանակ։

«Բավականին սերտ շփում էր»,- ասել է Պեսկովը։

Leave a Comment