
«Կալուգացի օլիգարխին երեք գործով դատի եմ տվել»,- Դիլիջանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Մի ժամանակ որ ասում էի՝ բոմժ ա դառնալու, ասում էր՝ չէ, ես էնքան հարստություն ունեմ: Հիմա լրագրողներին ասում ա՝ ինձ հարցեր մի տվեք, որովհետև պատասխանում եմ, Փաշինյանն ինձ դատի ա տալիս դրամական պահանջով, դրամականն էլ ինչքան ա, մաքսիմում 6 մլն դրամի պահանջ կարող եմ ներկայացնել: Այսինքն՝ էդ մարդը էսօր արդեն էն վիճակում ա, որ 6 մլն դրամն իրա համար պրոբլեմ ա»: