Փաշինյանն ԱԱԾ-ից անկախ հարցումներ է պատվիրում՝ չգոհանալով արդյունքերից․ ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) անկախ հարցումներ է պատվիրում, որպեսզի պարզի նախընտրական տրամադրությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ գերատեսչության ներկայացրած տվյալները նրան չեն գոհացրել, դրա պատճառով դիմել է ուրիշ կազմակերպությունների։

«Վարչապետը իրենից բացի գրեթե ոչ ոքի չի վստահում»,- գրել է թերթը, հիշեցնելով, որ Փաշինյանն անգամ անձնական մատուցողին է հետը տանում տարբեր խնջույքների ժամանակ։

Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունսի 7-ին՝ 18 քաղաքական ուժի մասնակցությամբ։

Leave a Comment