«ԱՄՆ ավիակիրները լքել են Մերձավոր Արևելքը»․ Ազիզի

«ԱՄՆ ավիակիրները լքել են Մերձավոր Արևելքը»․ Ազիզի

Իրանի հետ ռազմական հակամարտությունից հետո ամերիկյան ավիակիրներ՝ «Աբրահամ Լինքոլնը» և «Ջերալդ Ֆորդը» լքել են Մերձավոր Արևելքը, РИА Новости-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։ «Մեր գնահատականներով՝ մոտ 9 հազար ամերիկացի լքել է Պարսից ծոցը, ոչնչացվել են ամերիկյան 14 ռազմաբազաներ, ինչպես նաև ավելի քան 200 ինքնաթիռ և թռչող սարք»,- ասել է Ազիզին։ Նրա խոսքով՝ Իրանը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի՝ գերտերության իր կարգավիճակի մասին հայտարարությունները միայն «ամպագոռգոռ խոսքեր» էին:

Leave a Comment