Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջատար ակումբներից մեկում, հայտնել է Сhempionat.com-ը՝ հղում անելով ֆուտբոլային փորձագետ Թիմուր Գուրցկայային։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա հայ ֆուտբոլիստը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի երեք ուժեղագույն ակումբներից մեկից, որի անունը չի նբացահայտվում։
Նշվում է, որ Սպերցյանին բավարարում են անձնական պայմանները, սակայն կողմերը դեռ պետք է համաձայնության գան «Կրասնոդարի» հետ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 մլն եվրո։
Ըստ հրապարակման՝ եթե կիսապաշտպանը ցանկանա տեղափոխվել Սաուդյան ակումբ, «Կրասնոդարի» նախագահ և սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի խոչընդոտի գործարքին՝ որպես շնորհակալություն ակումբում անցկացրած տարիների համար։
2025/26 մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ գործում է մինչև 2029 թվականի ամառ։
