Նոր մանրամասներ Գյումրու անկարգությունների դեպքով անցնող Կարեն և Կարուշ Հովեյանների գործից

Գյումրու անկարգությունների դեպքով անցնող Կարեն և Կարուշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննության փուլում: Այս մասին հայտնել է Արսեն Բաբայանը:

«Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրին, սակայն Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել»,– գրել է փաստաբանը սոցցանցում:

Գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալման օրը քաղաքապետարանի բակից այն մեղադրանքով, թե մասնակցել են զանգվածային անկարգությունների և միջամտել են քրեական գործի քննությանը:

Leave a Comment