Մեծ առաջընթաց է գրանցվել Իրանի հետ բանակցություններում. Վենս

Մեծ առաջընթաց է գրանցվել Իրանի հետ բանակցություններում. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ մեծ առաջընթաց են գրանցել Իրանի հետ բանակցություններում։

«Կարծում եմ՝ իրանցիները ցանկանում են գործարք կնքել և ուզում են բացել Հորմուզի նեղուցը։ Մենք նույնպես ցանկանում ենք, որ նրանք բացեն Հորմուզի նեղուցը։

Միջուկային խնդրի հետ կապված կան մի քանի հարցեր՝ բարձր հարստացված պաշարները և հարստացման հարցը։

Այնպես որ, գիտեք, մենք նրանց հետ քննարկումների մեջ ենք»,- ասել է նա։

Ավելի վաղ Վենսը կրկին շեշտելով Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին, նշել էր, որ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների վերաբերյալ արդեն կան պատասխաններ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment