ՌԴ–ից հայտարարել են՝ ԵԱՏՄ-ն ճգնաժամերի նկատմամբ ավելի կայուն է գտնվել, քան Եվրամիությունը


Միջազգային


ԵԱՏՄ-ն ճգնաժամերի նկատմամբ ավելի կայուն է գտնվել, քան Եվրամիությունը, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Համառուսական արտաքին առևտրի ակադեմիայի ռեկտոր Իդրիսովան։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում ԵԱՏՄ երկրները կարողացել են ապահովել իրենց էներգակիրներով, պարենով և պարարտանյութերով, ինչպես նաև արտահանել այդ արտադրանքը։

Այս ֆոնին Եվրամիության երկրներն ավելի քիչ պատրաստված են եղել նման ցնցումներին, նշել է նա:


Leave a Comment