ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ Սուրեն Սարգսյանը գրել է․
«Չեմ կարծում, թե հենց Թրամփի գրառումը լուրջ աջակցություն կլինի իշխանության վերընտրման համար։ Բոլորին է հայտնի ամերիկյան դիրքորոշումը այս իշխանությունների նկատմամբ, և դրա մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը՝ նույնիսկ ամենաբարձր մակարդակում որևէ բան չի փոխում։ Այլ հարց է, որ դա կարող է որոշակի առումով հակառակ ազդեցություն ունենալ՝ ոչ թե Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի վերաբերմունքի տեսանկյունից, այլ նաև Թրամփի նկատմամբ բացասաբար տրամադրված շրջանակների մոտ։
Վերջիվերջո հայտնի են դեպքեր, երբ Թրամփը մեկ շաբաթ տարբերությամբ կարող է գովերգել, քննադատել, կամ սպառնալ այնպիսի առաջնորդների, ինչպիսիք են Սաուդյան Արաբիայի արքայազնը, Հյուսիսային Կորեայի առաջնորդը, Ռուսաստանի և Չինաստանի նախագահները (գովերգելուց մինչև կոշտ քննադատություն), Կանադայի վարչապետը և այլն։ Նույնը վերաբերում է իր թիմակիցներին՝ թեկուզ նույն Իլոն Մասկը, տասնյակ կոնգրեսականներ և սենատորներ, թիմի նախկին և ներկա անդամներ և այլն։
Այսինքն՝ Թրամփի պարագայում սիրելուց մինչև ատելություն և նորից սիրել կարող է ընդամենը մեկ օր տևել։
P.S. Սա իմ սիրած օրինակներից է: Սկզբում ընթրել է Թրյուդոի հետ, հետո անվանել նահանգապետ»: