ՌԴ-ն հաշվի կառնի ՀՀ-ի կողմից ռուս քաղաքացիների հավատարմագրման մերժումը ընտրությունների ժամանակ․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի կողմից խորհրդարանական ընտրություններին մի շարք ռուս դիտորդների հավատարմագրման մերժումը խոր ափսոսանք և անընկալելի վերաբերմունք է առաջացնում, և Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ հարաբերություններում։ Այս մասին հերթական բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուս քաղաքացիների հավատարմագրման մերժման որոշումը մեզ մոտ առաջացնում է խոր ափսոսանք և անընկալելիություն։ Սակայն, բացի այդ ափսոսանքից և անընկալելիությունից, մենք պատրաստ չենք ընդունել այդ տրամաբանությունը և ստիպված կլինենք դա հաշվի առնել Երևանի հետ մեր հետագա աշխատանքում», — նշել է դիվանագետը՝ հավելելով, որ «անգամ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչու են կիրառվել նման ոչ բարեկամական գործողություններ»։

Leave a Comment