Եվ այդ մարդը 10 տարի եղել է մեր երկրի ղեկավարը. Զոլյան

Եվ այդ մարդը 10 տարի եղել է մեր երկրի ղեկավարը. Զոլյան

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Բոլորս տեսանք զորահանդեսը, չէ՞։

Հիմա ընթերցենք հարգարժան պրն Ս․ Սարգսյանի հայտարարությունն այդ զորահանդեսի առիթով․
«․․․ Սա անբարո քաղաքական հնարք է առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը, մոռացության տալու դրա համար պատասխանատվությունը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդի տեսարաններ ապահովելու։ Այս ամենի ֆոնին անիմաստ է անգամ խոսել այդ շոուի բովանդակության մասին»։

Եվ այդ մարդը 10 տարի եղել է մեր երկրի ղեկավարը, դրանից առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, 10 տարի եղել է մեր երկրի երկրորդ մարդը , դրանից առաջ էլ եղել է պաշտպանության նախարար և ազգային անվտանգության նախարար՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։

Ինձ միայն մի բան է զարմացնում այս ամենի մեջ․ որ մենք որպես երկիր լրիվ չենք ոչնչացել հարգարժան պրն Սարգսյանի և նրա նույնքան հարգարժան գործընկերների կառավարման արդյունքում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment