
Այս մասին նա ասել է զորահանդեսից հետո Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Վարչապետը վստահեցրել է. «Մենք համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և ի հեճուկս բոլոր դժվարությունների ու խնդիրների՝ այս ընթացքում Իրանի հետ մեր փոխվստահությունը խորացել է, որովհետև մենք մեր պայմանավորվածություններին և պատկերացումներին համապատասխան ենք գործել՝ միևնույն ժամանակ կարողանալով պահպանել վստահելի հարաբերություններ Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:
ՀՀ կառավարության ղեկավարը համոզված է, որ այս ամենը տեղի է ունում ազնվության շնորհիվ. «Մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ և ուղիղ ու անկեղծ մեր դիրքորոշումները ներկայացնում ենք և շնորհակալ ենք նրանց, որ ըմբռնումով են մոտենում մեր առանձնահատկություններին»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հղված նամակում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեր մեծ բարեկամը և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ու ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը։
Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին հիմք կդնեն «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին», որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ձեռք բերել Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։
Այս պատճառները հաշվի առնելով՝ Նիկոլը վայելում է իմ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ և ԼԻԱԿԱՏԱՐ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Դարձրեք (Հայաստանը) կրկին մեծ – MAGA!։»: