Ուկրաինայի Գերագույն ռադան 298 կողմ ձայնով վավերացրել է Եվրոպական միության հետ խոշոր համաձայնագիրը, որով երկրին 2026-2027 թվականների համար կտրամադրվի 90 միլիարդ եվրոյի վարկ:
Երկու տարվա համար նախատեսված այս օգնությունը համաձայնեցվել էր դեռևս 2025 թվականի դեկտեմբերին, սակայն երկար ժամանակ արգելափակված էր Հունգարիայի նախկին կառավարության վետոյի պատճառով, որը հանվեց միայն այդ երկրում իշխանափոխությունից հետո:
Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող այս միջոցներն ուղղվելու են սպառազինության գնմանը, պատերազմի հետևանքների հաղթահարմանը և ուկրաինական տնտեսության կայունության պահպանմանը:
Ուշագրավ է, որ վարկի սպասարկման բոլոր ծախսերն ամբողջությամբ հոգալու է ԵՄ բյուջեն, իսկ Կիևն այն կմարի միայն Ռուսաստանից ռեպարացիաներ (փոխհատուցումներ) ստանալու դեպքում։
