Հանրապետության օրվա առթիվ շնորհվել են գեներալ-մայորի զինվորական կոչումներ

Հանրապետության օրվա առթիվ շնորհվել են գեներալ-մայորի զինվորական կոչումներ

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գեներալի կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների։

  • ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
  • ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին շնորհվել է բժշկական ծառայության գեներալ-մայորի զինվորական կոչում,
  • 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
  • 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին էլ շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment