Աշխարհի առաջնության տոմսերը՝ մինչև 33,000 հազար դոլար․ բողոքներ և քննություն

Աշխարհի առաջնության տոմսերը՝ մինչև 33,000 հազար դոլար․ բողոքներ և քննություն

Նյու Յորքի և Նյու Ջերսիի գլխավոր դատախազությունները սկսել են հետաքննություն՝ կապված FIFA-ի՝ Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքի մեթոդների հետ, որոնց պատճառով գները կտրուկ բարձրացել են, իսկ երկրպագուները դժգոհում են անարդար պայմաններից։ Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ երկու նահանգների գլխավոր դատախազները հայտարարեցին, որ ուսումնասիրում են՝ արդյոք FIFA-ի տոմսերի վաճառքի քաղաքականությունը խախտում է սպառողների պաշտպանության օրենքները։

Նրանք արդեն ուղարկել են պաշտոնական պահանջներ և փաստաթղթերի տրամադրման հրամաններ FIFA-ին՝ պահանջելով տեղեկություններ տոմսերի վաճառքի համակարգի մասին, այդ թվում՝ «փոփոխվող գնագոյացման» (variable pricing) մոդելի կիրառման վերաբերյալ, որը, ըստ քննադատների, մեծացրել է տոմսերի արժեքը։ Բացի այդ, քննության մեջ են նաև մարզադաշտերի տեղերի քարտեզների փոփոխությունները, որոնց պատճառով որոշ երկրպագուներ պնդում են, որ իրենց նստատեղերը տեղափոխվել են ավելի հեռու խաղադաշտից, քան սպասում էին։

FIFA-ն այս պահին չի մեկնաբանել իրավիճակը։ Աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին Մեքսիկայում, իսկ Նյու Ջերսիի MetLife Stadium-ում առաջին խաղը կկայանա հունիսի 13-ին։ Ֆինալի որոշ տոմսերի արժեքը հասնում է մինչև 33,000 դոլարի, ինչը դարձել է լայն քննադատության պատճառ։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment