Շվեյցարիայի Վինտերթուր քաղաքի երկաթուղային կայարանում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա՝ վիրավորելով երեք մարդու, հայտնում է ՌԲԿ-ն։
Կասկածյալը՝ 31-ամյա Շվեյցարիայի քաղաքացի, ձերբակալվել է։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նշվում է, որ վիրավորներից մեկը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Նման քայլի դիմելու դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հետաքննությունը շարունակվում է։
