Պուտինն ու Տոկաևը հանդիպում են ունեցել

Պուտինն ու Տոկաևը հանդիպում են ունեցել

Աստանայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ։

Սկզբում տեղի է ունեցել նրանց առանձնազրույցը, ապա՝ ընդլայնված կազմով հանդիպում։

Ներկայացնում ենք ՌԴ նախագահի հայտարարությունների հիմնական թեզերը.

«ՌԴ-ն և Ղազախստանը համատեղ իրականացնում են յոթ ներդրումային ծրագիր, և սա դեռ միայն սկիզբն է։

Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիների միջև շփումներն ու փոխգործակցությունը պետք է ամրապնդվեն, այդ թվում՝ կրթության միջոցով։

ՌԴ-ն հանդիսանում է Ղազախստանի առանցքային առևտրատնտեսական գործընկերներից մեկը. 2025 թվականին ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 28 միլիարդ դոլար»։

Ներկայացնում ենք Ղազախստանի նախագահի հայտարարությունների հիմնական թեզերը

«ՌԴ-ն և Ղազախստանը ձևավորել են 53 միլիարդ դոլարի 177 համատեղ ծրագրերի փաթեթ։

Ղազախստանի տնտեսական ներուժի զարգացման գործում Ռուսաստանի դերը «դժվար է գերագնահատել»։

Ռուսաստանը ֆենոմենալ արդյունքներ է ցուցադրում, և նրա ապագան Պուտինի ղեկավարությամբ լինելու է պայծառ։

Ռուսաստանն առաջատարն է Ղազախստանում կատարված ուղղակի ներդրումների ծավալով, որոնք կազմում են 29 միլիարդ դոլար»։

Leave a Comment