Այս մարդն անամոթաբար զորահանդես է անում, ինչո՞վ է հպարտանալու, իր ՊՆ նախարարո՞վ. Սամվել Կարապետյան

Այս մարդն անամոթաբար զորահանդես է անում, ի՞նչ է ցույց տալիս, որ երեք պատերազմ, երեք պարտություն բերեց մեր երկրի գլխին։ Ինչո՞վ է հպարտանալու, իր պաշտպանության նախարարո՞վ։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը` Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

«Մի երկու հատ զենք ցույց տվեցին, բայց պատերազմի դեպքում հանձնում են Ալիևին ու գալիս ժողովրդին ասում, թե փախաք։ Տեսանք՝ Արցախից ով փախավ, մի օր չկանգնեցին արցախցու կողքին, մարդիկ 9 ամիս ճնշումների, բլոկադայի պայմաններում ապրեցին՝ աչք չթարթեցին, ավելի շատ կապրեին, եթե աջակցություն ստանային մեր երկրից, որը երաշխավոր է հանդիսանում»,- նշել է Կարապետյանը։

Leave a Comment