Իրանական կողմը հարվածել է ամերիկյան ավիաբազային – armeniatoday.am

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել ամերիկյան ավիաբազային այն բանից հետո, երբ Բենդեր Աբասի շրջանում ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է իրականացրել, գրել է Interfax-ը։

Լրատվամիջոցը, հղում անելով իրանական մամուլին, գրել է, որ հարձակումը հաջորդել է ամերիկյան զինուժի կողմից Բենդեր Աբասի օդանավակայանի մոտ գտնվող օբյեկտը ավիացիոն արկերով թիրախավորելուն։

«Թասնիմ» գործակալության տվյալներով՝ թիրախավորված ավիաբազայի տեղակայման վայրը չի հստակեցվում։

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ հինգշաբթի գիշերը Քուվեյթում ՀՕՊ ուժերը հետ են մղել հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումներն ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Զինվորականները հաստատել են, որ գիշերը խոցել են իրանական չորս կամիկաձե ԱԹՍ և հարվածել Բենդեր Աբասում գտնվող ցամաքային կառավարման կայանին՝ կանխելով հինգերորդ սարքի արձակումը։

Սա ընթացիկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է. մայիսի 19-ին ամերիկյան կողմը հայտնել էր Բենդեր Աբասի շրջանում իրանական զենիթահրթիռային կայանքների և ականներ տեղադրող մոտորանավակների թիրախավորման մասին։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։

Leave a Comment