
Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվականը: Նշվում է, որ Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Բոյուք-Քեսիկի ուղղությամբ մեկնել է կարբամիդի երկու վագոն՝ ընդհանուր առմամբ 126 տոննա, և ալյուրի մեկ վագոն՝ ընդհանուր առմամբ 67 տոննա:
Երկաթուղու գործարկումից ի վեր տարբեր երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան, ինչպես նաև հենց Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել հացահատիկ, նավթամթերք, պարարտանյութ և ալյումին: